Հայերեն   English   Русский  

​Փաշինյանը ինքն իրեն կարգում է դատավոր և տապալում է դատական համակարգը. ով լռի, պատասխանատու է լինելու աղետների համար


Վահան Իշխանյան.Ֆբ գրառում


  
դիտումներ: 169

Ժողովրդավարության լիկբեզը՝ իշխանության երեք մարմինների տարանջատում՝ գործադիր, օրենսդիր, դատական։

Նիկոլ Փաշինյանի ձեռքում է ամբողջությամբ օրենսդիր և գործադիր իշխանությունը, դատականն էլ հիմանկանում նրա ճնշան տակ է, էն էն պահը չի ինքնախաբեության՝ գաղտնազերծված ձայնագրությունները ամեն ինչ ասում են, սակայն դատարանները որոշ անկախության դրսևուումներ են ցուցաբերում, մանավանդ երբ տեսախցիկների առաջ դատավարություն է գնում։ Դատարանը մնացել է երկրում միակ կայունության երաշխիքը։ Փաշինյանը ուզում է դատարանն էլ ամբողջությամբ իրենով անել, վերացնել դատարանի երերուն անկախությունը։ Արդեն պարզ է, անցումային արդարադատորթուն դա է նշանակում՝ որ ում ուզեն բռնեն, ում ուզեն կթեն, ում ուզեն վերացնեն։

Այսօրվա կոչը նրա «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի», իսկը սահմանդրական կարգի տապալում է։

Սրա համար նա պատսխան է տալու, սակայն քանի որ չունի պատասխանատվության զգացում ինքն իրեն անընդհատ ասելով «դուխով», հետևաբար նրան ոչ ոք չի կարող բացատրել հետևանքների մասին, ուղղակի այս ամենի պատճառով պատասխան է տալու նաև երկիրը։

Եթե կան մարդիկ՝ մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ընդհանարպես քաղաքացիներ, որոնք հասկանում են թե ինչ է ժողովրդավարությունը, դատարանի անկախությունը, մտահոգ են երկրի ապագայով, միևնույն ժամանակ որոշ անձանց նկատմամբ ատելությունը թույլ չի տալիս ընկալել երկրի գլխին կախված վտանգը, և շարունակում են աջակցել Փաշինյանին, քանի ուշ չի, անձնական զգացմունքներից վերացեք, դիրքորոշում հայտնեն, մի թույլ տվեք որ Փաշինյանը ուզուրպացնի երկրի ամբողջ իշխանությունը, հակառակ դեպքում դուք էլ եք պատասխանատու լինելու աղետի բերող այս բռնապետության համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: