Հայերեն   English   Русский  

Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի մեքենան՝ խուզարկության համար,տեսանյութ


Ֆբ գրառում


  
դիտումներ: 297

Երևանի Ավան վարչական տարածքում զինված ոստիկանները կանգնեցրել են է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան:

Այս մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացնում է քաղաքագետ Հրնատ Մելիք-Շահնազարյանը:

«Ոստիկանները փորձում են բանակցել Վիտալի Բալսանյանի հետ զննություն կայացնեն և պահանջում է համապատսախան որոշում, որը չկա. ոստիկաննները հեռացան խորհրդակցելու»,- նշեց նա:

Տարածքում հավաքված են քաղաքացիներ, որոնցից մեկը նշեց, որ թույլ չեն տա մեքենան զննել։ Այստեղ նաեւ դիմակավորված ոստիկաններ են:

«Արդեն մեկ ժամ է Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնած է Երևանի մուտքի մոտ։ Սպասում ենք մինչև ոստիկանները համապատասխան փաստաթղթեր բերեն»,- հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Վիտալի Բալասանյանն ասել է, որ առանց թույլտվության՝ չի թողնելու մեքնենան զննել, ոստիկաններն անգամ ընթերակա են բերել մեքենան զննելու, արդեն մոտ մեկ ժամ է մենքենա կանգնած է Երևանի մուտքի մոտ և չեն թողնում, որ մտնի Երևան»,- պատմեց քաղաքագետը:

Ըստ նրա, ոստիկանններ չեն մեկնաբանում, թե ինչու են կանգնեցրել Վիտալի Բալասանյանի մեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: