Հայերեն   English   Русский  

Ես մինչեւ վերջ կգնամ․ Փաշինյանը «լայվ» մտավ


  
դիտումներ: 170

«Ամեն ինչը պիտի տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա եղափոխության տրամաբանության մեջ։ Այս գործողություններում որեւէ բռնություն, որեւէ սադրանքի տրվել իհարկե պետք է բացառվի։

Վաղը ոստիկանությունը պարտավոր է, եւ իմ հրամանն է, որ ոստիկանությունը պիտի ապահովի խաղաղ ակցիայի անվտանգությունը, բայց կարծում եմ, որ ակցիայի մասնակիցները եւս պիտի աչքի առաջ այս հրամայականը աչքի առաջ ունենան, որ ոչ մի սադրանքի պիտի չտրվեն, ոչ մի բռնություն պետք է չլինի։ Մենք մեր երկրից բռնությունը բացառել ենք, իհարկե տեսնում եմ՝ որ դեռ կան մարդիկ, որոնք մտածում են, թե կարող են բռնությամբ հարցեր լուծել, եւ գուցե կան նաեւ դատարաններ, որ այդ մարդկանց աջակցություն են ցուցաբերում, որպեսզի նրանք մտածեն, թե կարող են բռնությամբ հարցեր լուծել, բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ մենք արդեն ապացուցել ենք, որ բռնությունը բացառող, ատելությունը բացառող քաղաքական պայքարը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն, եւ դա մեր հաղթանակի կարեւարագույն գրավականն է։ Մենք մեր ակցիաների ընթացքում պետք է լինենք կատարյալ քաղաքավարի, նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր դժգոհ են մեր ակցիաներից, մենք չենք զլանա նույնիսկ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնք համարում են, որ իրենց անհարամություններ ենք պատճառում»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը կրկնեց, որ վաղը 8 անց կեսից արգելափակվում են բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը, 12։00-ին ելույթ կունենա, որից հետո կհայտարարի հետագա անելիքների վերաբերյալ․ «Վաղվա ելույթը տեղի է ունենալու կառավարությունում, ես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրել եմ խորհրդակցության՝ քննարկելու ընթացիկ իրավիճակը եւ մեր հետագա անելիքները»։

«Որեւէ մեկդ չմտածեք, որ որեւէ բանում երկմտել եմ, երկնչել եմ եւ վճռականության մի միլիգրամ պակաս ունեմ»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ շատ հաճախ ուզում է մինչեւ վերջ համոզված լինել՝ մինչեւ վերջին վայրկյանը շանս տալ ուրիշներին, որպեսզի ամեն ինչ ընթանա առանց իի միջամտությունների, առանց ժողովրդի միջամտությունների․ «բայց երբ տեսնում եմ, որ այդպիսի բոլոր հնարավորությունները սպառված են, մենք պետք է գործենք։ Ընդ որում պետք է գործենք Սահմանադրության էությանը համապատասխան, ինչպես եւ գործել ենք, եւ մենք պետք է գործենք միջազգային իրավունքի տառին համապատասխան, եւ մեր վերջնական նպատակը պետք է լինի իրոք դատական անկախ համակարգ ունենալը, եւ ես գիտեմ, որ մենք իրար հետ մեր հեղափոխության իդեալները կիրականացնենք»։

Ըստ Փաշինյանի՝ այս իրավիճակի պատճառը նաեւ իր այն մոտեցումն է, որ իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ։ «Այստեղ վերջակետ կդնեմ, մնացածը կասեմ վաղը ուղիղ ժամը 12։00-ին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։ Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա չորրորդ գրառումն էր, մինչ այդ նա գրել էր, որ վաղը կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը, ավելի վաղ խոստացել էր, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: