Հայերեն   English   Русский  

. Հավաքն արգելվում էդատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիuի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 248

Հավաքը արգելվում է.

3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նuտավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիuի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.

---------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

----

Հոդված 5. Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

.....

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հոդված 7

2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ ...

3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները եւ պարտականությունները։

ԳԼՈՒԽ 2

ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հոդված 9. Հանրային հավաքի անցկացման մասին իրազեկումը

1. Հանրային հավաք (այսուհետ` հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների։

Հոդված 12. Իրազեկում ներկայացնելու ժամկետը

1. Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ։

Հոդված 19. Հավաքն արգելելը

1. Հավաքն արգելվում է, եթե`

1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նuտավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիuի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: