Հայերեն   English   Русский  

Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին


  
դիտումներ: 92

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կոչով՝ վաղն առավոտը ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը: ՀՀ նախագահը հանդիսանում է պետության գլուխը և հետևում է Սահմանադրության պահպանմանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար վարչապետի կողմից ծրագրված Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգի տապալումը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: