Հայերեն   English   Русский  

​Անցումային արդարադատության մասին


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 529

Ամենակարող անցումային արդարադատության մասին հեքիաթներն այս իշխանություններին պետք են՝

1.սեփական իշխանության ամրապնդման և ընդդիմախոսների դեմ պայքարելու համար,

2. հօգուտ իշխանավորների ու նրանց մերձավոր նեղ շրջապատի սեփականության վերաբաշխման համար,

3. սեփական ապաշնորհ կառավարումն այլ երևույթով բացատրելու և հանրությանը միֆերով կերակրելու համար (ա՛յ, կլինի անցումային արդարադատություն, կյանքը կդառնա մեղր, թե չէ չենք կարողանում նորմալ աշխատել, քանզի ժողովրդի իշխանությունը չի հաստատվել դատարաններում (հետագայում՝ բանկերում, մասնավոր հիմնարկներում և այլն))։

Ի դեպ, անցումային արդարադատության կարիք լինելու է, բայց իշխանափոխությունից հետո։ Քանզի սրանց արածներն առանց անցումային արդարադատության հնարավոր չի լինելու շտկել։

Անցումային արդարադատությամբ հանրային համերաշխություն պետք է հաստատել, այլ ոչ թե «վհուկների որս» և հանրության պառակտում կազմակերպել։ Բայց սա հետագայում։ Հիմա պետականության փլուզումներ թույլ չտալու կամ դրանք հնարավորինս մեղմելու փուլն է։

Հ.Գ.։ Հետաքրքիր է, ինչքա՞ն գումար ու այլ ռեսուրսներ պետք է ծախսեին մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկու պետությունները, որ Հայաստանում նման իրավիճակ ստանային։

Համոզված եմ, որ ինչքան էլ ծրագրեին ու ինչքան էլ ծախսեին, այսպիսի արդյունք չէին ունենա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: