Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում սկսվել է Զելենսկու երդմնակալության արարողությունը


  
դիտումներ: 166

Գերագույն ռադայի նիստերի դահլիճում սկսվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Արարողության սկզբում Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը նախ ներկայացրեց արարողությանը ներկա բոլոր օտարերկրյա հյուրերին, այդ թվում` Կանադայի պաշտպանության նախարար Խարջիտա Սաջանին և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին:

Այնուհետև նիստերի դահլիճ մտավ Զելենսկին, որն ավելի վաղ ոտքով էր ուղևորվել Վերին Ռադայի շենք իր երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: