Հայերեն   English   Русский  

Թրամփը պատմել է Չինաստանի հետ առևտրային գործարքի ձախողման մասին


  
դիտումներ: 78

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը Fox News- ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը առևտրային համաձայնագրի շատ լավ տարբերակ են ունեցել, սակայն Պեկինում իբրև որոշել են փոխել ամեն ինչ: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք լավ գործարք ունեինք, և նրանք փոխեցին այն: Եվ ես ասացի, որ այդ դեպքում մենք կավելացնենք մաքսատուրքերը նրանց արտադրանքի համար», - ընդգծել է նա:

Բացի այդ, Թրամփի խոսքերով` չինական ապրանքների համար ամերիկյան նոր մաքսատուրքերը ստիպում են տարբեր ընկերություններին Չինաստանից իրենց արտադրությունը տեղափոխել այլ ասիական երկրներ:

Ավելի վաղ Թրամփը հրահանգել էր Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքերը բարձրացնել 300 մլրդ դոլարով:

Հետագայում հայտնի դարձավ, որ ՉԺՀ-ն, ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, նմանատիպ միջոցներ կձեռնարկի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: