Հայերեն   English   Русский  

Ալեն Դելոնը պատվավոր «Ոսկե արմավենի» մրցանակի է արժանացել


  
դիտումներ: 216

CNEWS հեռուստաալիքի փոխանցմամբ` լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Կաննի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենի» մրցանակի է արժանացել համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար: Գրում է Russian.rt.com-ը:

Դելոնը հայտնի է «Սամուրայ» (1967թ), «Լողավազան» (1969թ), «Երկուսով քաղաքում» (1973թ), «Թեհրան -43» (1980թ) և շատ այլ ֆիլմերում իր մարմնավորած դերերի շնորհիվ:

72-րդ Կաննի կինոփառատոնը մեկնարկել է մայիսի 14-ին:

Փառատոնի արդյունքները և հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 25-ին կինոփառատոնի փակման արարողության ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: