Հայերեն   English   Русский  

Կոչ եմ անում ժամը 13:30-ին վերացնել դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակումը. Փաշինյանը դիմեց ցուցարարներին


  
դիտումներ: 114

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց առավոտից դատարանների առաջ հավաքված քաղաքացիներին:

«Մեր նպատակն էր արձանագրել, որ Կառավարությունը սկսում է անկախ դատական համակարգին ուղղված գործողությունները: Մենք քննարկումներ ունեցանք, որի ընթացքում աշխատանքի բաժանումներ արեցինք Կառավարության, Ազգային ժողովի և այլ մարմինների միջև, և այդ աշխատանքը անպայման կարվի: Այսօրվա բողոքի ակցիաները միջոց էին ի ցույց դնելու հանրային վրդովմունքը անարդար դատական համակարգի գոյության վերաբերյալ: Շատ կարևոր էր արձանագրելը, որ ժողովուրդն ու Կառավարությունը ցանկություններում չունեն տարաձայնություններ: Ուզում եմ կոչ անել բոլորին, քանի որ մեր ակցիան հասավ իր նպատակին, ժամը 13:30-ին բացել դատարանների մուտքերն ու ելքերը»:,-ասաց Փաշինյանը:

Վերջինս ներողություն խնդրեց քաղաքացիներից, քանի որ մի շարք դատական նիստեր են հետաձգվել այսօրվա ակցիաների պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: