Հայերեն   English   Русский  

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում է


  
դիտումներ: 137

Մայիսի 19-22-ը Ժնևում անցկացվում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վեհաժողովի գլխավոր քննարկումը կրում է «Համաշխարհային առողջապահական ծածկույթ. ոչ ոք չպետք է անտեսվի» խորագիրը։ Միջոցառումը մեծ հարթակ է երկրների համար վերոնշյալ հարցերի և իրենց երկրներին հետաքրքրող այլ ուղղություններով խնդիրներ, առաջարկներ ներկայացնելու համար: Միաժամանակ, այն բացառիկ հնարավորություն է ստեղծում քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեն քննարկելու հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացն, ինչպես նաև ուրվագծելու հետագա գործողությունները` Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Վեհաժողովի շրջանակներում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Մոնակոյի առողջապահության նախարար Դիդիե Գամերդինգերին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։ Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: