Հայերեն   English   Русский  

Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ. Նեյթ Շենքան


  
դիտումներ: 129

Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նեյթ Շենքանը իր Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նեյթ Շենքանը գրում է.

«Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ Փաշինյանը, հնարավորություն չունենալով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, կգլորվի դեպի պոպուլիզմ, որը նրան բերեց իշխանության։ Այդպես էլ կա»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Կոչից հետո այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել հանրապետության տարբեր դատարանների առաջ: Նրանք թույլ չեն տալիս, որ դատարանների աշխատակիցները մտնեն դատարաններ:

Վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց ցուցարարներին ու խնդրեց ժամը 13:30-ին բացել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: