Հայերեն   English   Русский  

Զելենսկին` Ուկրաինայի նախագահի պաշտոնում իր գլխավոր խնդրի մասին


  
դիտումներ: 204

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գլխավոր խնդիրը Դոնբասում զինված հակամարտության դադարեցումն է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեր առաջին խնդիրը Դոնբասում հրադադարի ռեժիմի հաստատումն է», - հայտարարել է Զելենսկին Գերագույն ռադայում ունեցած ելույթի ընթացքում:

Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած բան անել տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու համար:

«Ես միանշանակորեն թույլ որոշումներ չեմ կայացնելու», - ընդգծել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նորընտիր նախագահի խորհրդական Իվան Ապարշինը հայտարարել էր, որ «Դոնբասի վերադարձի» հարցը կարող է լուծվել հինգ տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` իր երդմնակալության արարողության համար Զելենսկին ոտքով էր Գերագույն ռադայի շենք ուղևորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: