Հայերեն   English   Русский  

Մերժել Հախվերդյանի նման շիզոֆրենիկներին. Արցախի նախագահի խոսնակը՝ Փաշինյանի կոչի մասին


  
դիտումներ: 190

Մեր ամենակարևոր ձեռքբերումը մեր միասնականությունն է: Անթույլատրելի է, որ որեւէ մեկը խարխլի այդ ձեռքբերումը, լինի Արցախում կամ Հայաստան/ում, կամ սփյուռքում:

Ես կոչ եմ անում մերժել Հայաստանում ապրող նման մարդկանց, ինչպես Հախվերդյանն է, նրա նման շիզոֆրենիկները: Եթե այդպիսիք կան Արցախում՝ նույն վերաբերմունքին պետք է արժանանան: Ով խախտում է մեր միասնականությունը՝ աշխատում է թշնամու համար:

Իրավական ասածը մի քիչ բարդ է: Մենք ունե՞նք իրավական քայլ Հախվերդյանին սանձազերծելու, երբ նա մեզ թուրք է անվանում: Գնանք գլուխը ջարդե՞նք: Ես որ խոսում եմ դրա մասին, արդեն զզվանք է առաջացնում, բայց ստիպված եմ անուն-ազգանունը տալու: Կարծում եմ՝ նման հայտարարություն անողները պետք է բանտում մի քանի տարի անցկացնեն, գուցե խելքները գլուխները հավաքեն:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության՝ տարածք հանձնելուն, դավադիր պատերազմ հրահրելուն, ապա տարածք հանձնել ցանկացողները, մեր միասնականությունը խարխլողները մեր թշնամիներն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: