Հայերեն   English   Русский  

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի վարչապետի և խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ


  
դիտումներ: 341

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ:

Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

«Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված չէ: Մեր կողմից կա լիակատար ցանկություն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները երկկողմ հետաքրություն ներկայացանող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Ասկար Մամինը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է երկու բարեկամ երկների միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարները քննարկել վարչապետի հետ: Հայաստանի նախագահը և Ղազախստանի վարչապետը համագործակցության համար հեռանկարային են համարել մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության և զբոսաշրջության ոլորտները:

Վարչապետ Մամինն իր հերթին ասել է, որ հետաքրքրված են նշված և այլ ոլորտներում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությամբ և պատրաստ են մանրամասն քննարկել գործակցության բոլոր հնարավորությունները:

Ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:

Նախագահը Ղազախստանում

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը աջակցության համար:

«Դուք շատ բան եք արել արևմտյան մեդիա հանրույթում այս ֆորումի առաջխաղացման համար»,-նշել է նա:

Դարիգա Նազարբաևան հայտնել է, որ իրենք ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ, լիարժեքորեն օգտագործել խորհրդարանական բարեկամական խմբերի ողջ ներուժը:

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկների միջև համագործակցության հեռանկարային ուղղություների մասին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները և փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

«Ներկայիս գործակցության ծավալը շատ փոքր է ու չի համապատասխանում առկա ներուժին և մեկ տնտեսական գոտում գտնվող բարեկամ երկրների հարաբերություններին»,- ասել է նա:

Նախագահը հատկապես կարևորել է համագործակցության զարգացումն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն ու սննդի անվտանգությունը:

Նախագահը Դարիգա Նազարբաևայի խնդրանքով անրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն ունի իմաստնություն՝ հաղթահարելու խնդիրներն ու առանց ցնցումների անցնել զարգացման նոր ճանապարհով:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.05.2019 artyok H.H.nahakah koyutyun uni ? anbayman ayt anjin masin a vor yrehanerun bagbagag a paGanum ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: