Հայերեն   English   Русский  

Եգիպտոսի դեսպան Կարեն Գրիգորյանի հանդիպումը ալ-Ազհարի Գերագույն իմամի հետ


  
դիտումներ: 173

Մայիսի 19-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբի (Ahmed Mohamed el-Tayeb) հետ։

Ահմադ Մուհամադ ալ-Տայիբը, ողջունելով դեսպան Կարեն Գրիգորյանին, շնորհավորեց նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ՝ միաժամանակ կարևորելով հայ-եգիպտական հարաբերությունների նշանակությունը և տարբեր ուղղություններով դրանք զարգացնելու կարևորությունը։

ՀՀ դեսպանը շնորհավորելով գերագույն իմամին Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ մաղթեց խաղաղություն և բարեկեցություն իսլամի բոլոր հետևորդներին։ Նա ևս անդրադարձավ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների բազմամյա ավանդույթին, նշելով, որ Հայաստանը մշտապես ունեցել է բարեկամական հարաբերություններ արաբական երկրների հետ։ Հայկական կողմը բարձր է գնահատում արաբական երկրների դրական դերակատարությունը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայության մասնիկներին ապաստանելու գործում։

Հանդիպման ընթացքում խոսվեց միջկրոնական հանդուրժողականության և համակեցության խնդիրների և ալ-Ազհար համալսարանի հետ հնարավոր համագործակցության մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: