Հայերեն   English   Русский  

Կտրականապես հրաժարվելու եմ որևէ ստորացուցիչ գործընթացի մասնակցելուց. դատավոր Արշակ Վարդանյանը՝ վարչապետին


  
դիտումներ: 172

Իմ կողմից հրաժարական ներկայացնելը հանրության մոտ կարող է դիտարկվել որպես թուլության նշան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։

«Մի բան հաստատ է, որպես դատավոր որևէ ստորացուցիչ գործընթացի մասնակցելուց կտրականապես հրաժարվելու եմ, նույնիսկ պաշտոնից զրկվելու պարագայում»,–ասաց նա։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։

«Մի բան հաստատ է, որպես դատավոր որևէ ստորացուցիչ գործընթացի մասնակցելուց կտրականապես հրաժարվելու եմ, նույնիսկ պաշտոնից զրկվելու պարագայում»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունի ստորացուցիչ գործընթաց ասելով, Վարդանյանն ասաց.

«Վեթինգ է, թե ինչ, կարծում եմ դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է, սա բացառապես իմ տեսակետն է, չեմ ցանկանում այդ առնչությամբ այլ կարծիք ունեցող կոլեգաներիս վիրավորել, բայց լավ, ովքե՞ր են այդ հարցերը մեզ տալու, ու արդյոք այդ հարցերը լսելն ու դրանց պատասխանելը նորմալ երևույթ է, համոզված եմ, որ ոչ»,–ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ վաղուց այլ աշխատանքի անցնելու մտադրություն է ունեցել, սակայն դրանք կապված չեն ոչ վերջին իրադարձությունների և ոչ էլ 2018թ. ապրիլին տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Նշենք, որ Արշակ Վարդանյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանագրով։ Մինչ այդ նա աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի, այսինքն հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի և ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
Փաշինյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն: Պետք է հրաժարական տան նաև բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: