Հայերեն   English   Русский  

Կրեմլում հստակեցրել են, թե որ դեպքում Պուտինը կշնորհավորի Զելենսկուն


  
դիտումներ: 430

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման և Կիևի ու Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված իր առաջին հաջողությունների դեպքում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը կշնորհավորի նախագահ Զելենսկուն Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը լուծելու իր առաջին հաջողությունների և ռուս-ուկրաինական հարաբերությունները կարգավորելու իր առաջին հաջողությունների դեպքում», - РИА Новости լրատվական գործակալոթւյունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ օրակարգից Պուտինի և Զելենսկու շփման հնարավորությունը բացակայում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: