Հայերեն   English   Русский  

Կահիրեի արվարձաններից մեկում 12 ահաբեկիչ է ոչնչացվել


  
դիտումներ: 197

Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի արվարձաններից մեկում հատուկ գործողությունների ժամանակ 12 զինյալների են ոչնչացրել, որոնք պլանավորել էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը, յոթ ահաբեկիչ ոչնչացվել է Կահիրեին հարակից Հոկտեմբերի 6 անունը կրող քաղաքում:

Եվս հինգ ահաբեկիչ ոչնչացվել է Էշ Շուրուկ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բնակելի շենքում, որտեղ նրանք թաքնվում էին:

Հատուկ գործողության ընթացքում մեծ քանակությամբ զենք է առգրավվել:

Նախօրեին Կահիրեում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի մոտ պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով առնվազն 17 մարդ էր վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: