Հայերեն   English   Русский  

Նախագահի նկարը սրբապատկեր չէ, խնդրում եմ իմ նկարը չկախեք ձեր սենյակներում. Զելենսկին դիմել է պաշտոնյաներին


  
դիտումներ: 239

Այսօր Ուկրաինայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը:

Նախագահի պաշտոնը զբաղեցրած Զելենսկին կոչ է արել պաշտոնյաներին իրենց սենյակներում ոչ թե իր լուսանկարը կախել, այլ երեխաների:

«Ես խնդրում եմ, որ ձեր սենյակներում չկախեք իմ նկարը: Նախագահը սրբապատկեր չէ: Սենյակներում դրեք ձեր երեխաների լուսանկարները և ամեն անգամ որոշում ընդունելուց նայեք նրանց աչքերին»,-ասել է Զելենսկին:

Վերջինս լրագրողների հետ զրույցում խնդրել է իրեն դիմել անունով:

«Խնդրում եմ, եկեք ինձ Վլադիմիր Ալեքսանդրովիչ մի ասեք։ Վլադիմիրը նորմալ է»,- ասել է Զելենսկին այն բանից հետո, երբ լրագրողները մի քանի անգամ փորձել են նրան Վլադիմիր Ալեքսանդրովիչ դիմել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: