Հայերեն   English   Русский  

Bloomberg-ը հայտնել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքի անունը


  
դիտումներ: 154

Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքը աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքների ցանկում` շվեյցարական Ցյուրիխը երկրորդ հորիզոնական տեղափոխելով: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով Deutsche Bank-ի կողմից պատրաստված ամենամյա վարկանիշին: Գրում է Gazeta.ru-ն:

Ուսումնասիրության համաձայն` Սան Ֆրանցիսկոյում միջին աշխատավարձը, ներառյալ հարկերը, մոտ 6.5 հազար դոլար է կազմում, իսկ Ցյուրիխում` 5.9 հազար դոլար: Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցրած Նյու Յորքում միջին աշխատավարձը 4.6 հազար դոլար է կազմում:

Ամենաբարձր վարձատրվող քաղաքների ցանկում ներառվել են նաև Բոսթոնը, Չիկագոն, Սիդնեյը, Օսլոն, Կոպենհագենը, Մելբուռնը և Լոնդոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: