Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահականը 25 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել խորհրդարան


  
դիտումներ: 163

Թուրքիայի նախագահականից երկրի խորհրդարան միջնորդություն է ներկայացվել 25 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Թուրքիայի մեջլիսի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված միջնորդության մեջ նշված են գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդի` Քեմալ Քըլըչդարօղլուի, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահների` Սեզաի Թեմելիի և Փերվին Բուլդանի անունները:

Անձեռնմխելիության իրավունքից զրկելու հիշյալ միջնորդության անվանացանկում կա քրդամետ HDP-ի 18 պատգամավորի, գլխավոր ընդդիմադիր ուժի 4, «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP-ԹԱԿ) 2 և ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության 1 պատգամավորի անուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: