Հայերեն   English   Русский  

«Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկն ազդարարող միջազգային համաժողովին մասնակցել Հայկական պատվիրակությունը


  
դիտումներ: 298

Մայիսի 16-17-ը Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկն ազդարարող միջազգային համաժողովը։

Վերջինիս մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը, որի կազմում եղել են Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը (պատվիրակության ղեկավար), նախարարության աշխատակից Միշա Խուդավերդյանը, նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության առաջին բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը:

Համաժողովի շրջանակներում շահառու պետությունները ներկայացրել են խնդրո առարկա ոլորտում իրենց առաջնահերթությունները և Ծրագրից բխող՝ կատարման ենթակա գործողությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարի հիմնախնդիրներին, այդ թվում՝ երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարում միջգերատեսչական և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության դերին և նշանակությանը, ներպետական և միջազգային մակարդակում զոհերի պաշտպանության առկա կառուցակարգերին, նրանց նույնականացմանը, երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեպքերի բացահայտման հիմնախնդիրներին, ինչպես նաև խնդրո առարկա ոլորտում իրազեկվածության ծրագրերի իրականացման դերին և նշանակությանը:

Համաժողովի ավարտին քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հետագա գործողությունները և դրանց առնչությամբ շահառու պետությունների քայլերը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպումը, որի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է և ընդգրկվել Ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում։ Ի թիվս այլնի՝ որպես պիլոտային երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը կստանա տեխնիկական աջակցություն ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, իրավակիրառ մարմինների կարողությունները վերանայելու և հզորացնելու, այդ թվում՝ իրականացվող վերապատրաստման ծրագրերը կատարելագործելու առումով





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: