Հայերեն   English   Русский  

Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող լրագրողը դատապարտվել է շուրջ 1 տարի ազատազրկման


  
դիտումներ: 274

Թուրքիայում հերթական անգամ լրագրողին մեղադրանք է առաջադրվել՝ երկրի նախագահին վիրավորելու համար։ Այդըն նահանգի Քուշադասը շրջանի տեղական թերթի թղթակից Մուստաֆա Յայլան դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։

Դատարանի որոշումն արդեն ուժի մեջ է մտել և լրագրողը տեղափոխվել է բանտ, քանի որ դատարանը պատիժը պայմանականորեն հետաձգելը կամ փոխարինելը նպատակահարմար չի համարել։

Լրագրողը մեղադրվում է երեք տարի առաջ սոցիալական ցանցում Էրդողանին ուղղված վիրավորական գրառում կատարելու մեջ։ Նա բողոքարկել է դատարանի վճիռը, բայց շրջանային վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել վճիռը։

Արդյունքում ընդամենը 20 օր առաջ ամուսնացած և Իզմիրում բնակություն հաստատած Մուստաֆա Յայլան մայիսի 18-ին կալանավորվել և տեղափոխվել է Թորբալըի բանտ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: