Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները բացահայտել են Թրամփի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի մտահոգությունը


  
դիտումներ: 241

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժէ Ինի նախկին օգնականը Kyunghyang պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է, թե ինչ պատճառով է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նյարդայնացել 2018 թ. հունիսին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին գագաթնաժողովից առաջ: Գրում է Gazeta.ru-ն:

The Korea Times պարբերականը հայտնում է, որ նախագահի նախկին օգնականի խոսքերով` Հյուսիսային Կորեայի առաջնորդը Մուն Չժէ Ինին խոստովանել է, որ մտահոգվում է այն պատճառով, որ լավ չի տիրապետում անգլերենին: Կիմ Չեն Ընը իր մտավախությունով Հարավային Կորայի նախագահի հետ կիսվել է ապրիլի 27-ին հյուսիսի և հարավի սահմանին կազմակերպված միջկորեական գագաթնաժողովի ընթացքում:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը հավելել է, որ գերմաներեն ավելի լավ է խոսում, քան անգլերեն:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն էր հայտնել «անկեղծ բանակցություններ» անցկացնել Կիմ Չեն Ինի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: