Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումներին սահմանադրությանը համահունչ. «Փաստինֆո»


  
դիտումներ: 497

ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով:

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Լրատվամիջոցը դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության գործունեությունը սահմանափակելու, մասնավորապես՝ դատարանները արգելափակելու եւ դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր եւ իրավունքի գերակայության հաստատությունների ձեւավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն եւ կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն»,–նշել են դեսպանատնից:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.05.2019 zarmanali a A.M.N. timum lav kidnalov vor ays polor haydarngutyun irenj plan a inj quzeyik vor aser sa sahmantyan hahtum a ? aveli lav a tuk jezi harj dak kan te hay azkin tchnaminerun betk a miyayn tuk vorochek jer abakan voj te odar sriqaner
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: