Հայերեն   English   Русский  

Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ սահմանեց Մոսկվայում


  
դիտումներ: 307

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել: Այս անգամ «Գինեսի» գրքի և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիրը մեկ րոպեում կատարել է 58 «թռիչքային կքանստումներ»՝ 40 ֆունտ կշռով ուսապարկը մեջքին:

https://www.instagram.com/p/BxsMCkyI45Z/

Մանվել Մամոյան

Ռեկորդն իրականացված է համարվում միայն այն դեպքում, երբ կատարվում են ամբողջական «թռիչքային կքանստումներ» մինչև ավարտի ազդանշանը: Ռեկորդն իրականացնելիս Մանվելը ուղիղ կանգնել է, ձեռքերը գլխի հետևում, 90 աստիճան ծալված ծնկներով թռիչքներ է գործել՝ ամեն թռիչքից հետո վերադառնալով մեկնարկային դիրք և կրկնելով գործողությունները մի քանի անգամ: Վարժության ամբողջ ընթացքում նրա ձեռքերը ծալված էին գլխի հետևում: Ամբողջ ընթացքում Մանվելը կրել է ուսապարկ, որը եղել 18 կիլոգրամից ոչ պակաս: Ուսապարկը կշռվել է մինչև վարժությունը և վարժությունից հետո, այն երկու գործողություններից հետո պետք է նույն քաշն ունենար:

Նշենք, որ Մանվելն իր ռեկորդն իրականացրել է Kanado ապրանքանիշի սպորտային ժիլետների հովանու ներքո: Սա մարզիկի այս տարվա վերջին ռեկորդը չէ, նա պլանավորում է տարվա ընթացքում մի շարք այլ ռեկորդներ սահմանել: Ի դեպ, նշենք, որ 17 տարեկանում Մանվել Մամոյանը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ: 2015-2016 թթ. զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ: Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի:

https://www.instagram.com/p/BxsCwOVltb2/

Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնությունում: Զուգահեռաբար աշխատում է որպես անհատական մարզիչ, ֆիտնես-բլոգեր, www.manvelmamoyan.com կայքում կիսվում է իր խորհուրդներով բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: