Հայերեն   English   Русский  

Թրամփը` Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 122

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է Իրանի հետ բանակցություններին, սակայն որոշումը կախված է Թեհրանից: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե նրանք զանգահարեն, ապա, իհարկե, մենք բանակցություններ կսկսենք: Բայց որոշումը նրանցն է: Ես կցանկանայի, որպեսզի նրանք զանգահարեն, եթե նրանք պատրաստ են դրան», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես ութ անգամ առաջարկել է Թեհրանին բանակցություններ սկսել:

Իրանում նաև կարծում են, որ «այսօր բանակցությունների ժամանակը չէ, այլ դիմադրության ու տոկունության ժամանակն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: