Հայերեն   English   Русский  

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի սաունդթրեքը. Տեսանյութ


  
դիտումներ: 400

Ամերիկահայ երաժիշտ, System of a Down- ի խմբի մենակատար Սերժ Թանկյանը կատարել է ամերիկյան հայտնի «Գահերի խաղ» ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Գահերի խաղի» էպիկական ավարտից հետո պատիվ ունեմ հայտարարելու, որ հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին հրավիրել էր ինձ կատարել 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքը ` «The Rains of Castamere» երգը», - գրել է Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև հավելել է, որ երգը արդեն հասանելի է համացանցում, որտեղ ցանկացողները կարող են լսել և ներբեռնել այն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղ» հեռուստասերիալում նաև հայկական դուդուկ է հնչել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: