Հայերեն   English   Русский  

ԵԱ. Հայաստանի սամբոյի հավաքկանը թիմային հաշվարկում երրոդն է

դիտումներ: 97

Սամբոյի Հայաստանի հավաքականն Իսպանիայի Խիխոն քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում նվաճեց 1 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել թիմային պայքարում: Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2), Վրաստանի թիմը երկրորդն է (2-1-2):
Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ)՝ բրոնզե:
Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 19 մարզիկով: Մեդալների համար պայքարեցին 29 երկրների մոտ 230 մարզիկներ:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: