Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և սպորի նախարարությանը պաշտոնական դիրքի չարաշահման մեջ

դիտումներ: 96

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին, որտեղ ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը։ Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն և առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշարի և արդյունքներ չեն գրանցել։ Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին։ Սա ակնհայտ պաշտոնական դիրքի չարահաշում է։ Հարգելի պաշտոնյաներ Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից և մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: