Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել


  
դիտումներ: 89

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Հեյվլոկ քաղաքի մերձակայքում երկրի ավիացիոն ուժերին պատկանող AV-8B Harrier գրոհիչ է կործանվել, սակայն օդաչուին հաջողվել է կապուտալացվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին տեղեկացնում է WITN-ը` հղում անելով ավիաջոկատի հրամանատարության տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ օդաչուն հոսպիտալացվել է և տեղափոխվել Նյու Բեռն քաղաքի բժշկական կենտրոն:

Քաղաքացիական հասարակության շրջանում տուժածների կամ զոհերի մասին տեղեկությունը բացակայում է:

Զինված ուժերը շրջափակել են արտակարգ դրության դեպքի վայրը, միջադեպի պատճառները պարզվում են:

Ավելի վաղ Կալիֆոռնիայում F-16 կործանիչը բախվել էր բնակելի շենքի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: