Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն ութ անգամ առաջարկել է Իրանին բանակցել. Ռոուհանի


  
դիտումներ: 185

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը բանակցություններ սկսելու կոչով ութ անգամ պաշտոնապես դիմել է Թեհրանին: Այդ մասին նշվել է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Իրանի նախագահի խոսքերով` ինքը կողմ է բանակցություններին և դիվանագիտությանը, բայց դրանք ճիշտ չի համարում ներկայիս պայմանններում:

Նա նշել է, որ 2018 թ ՄԱԿ կատարած իր այցի շրջանակներում հինգ հայտնի համաշխարհային առաջնորդներ միջնորդության առաջարկով դիմել են իրենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ սկսելու համար:

«Պետդեպարտամենտը ևս ութ անգամ խնդրանքով դիմել է մեզ», - ընդգծել է Ռոուհանին:

Իրանի նախագահը հավելել է, որ «այսօր բանակցությունների ժամանակը չէ, այլ դիմադրության ու տոկունության ժամանակն է»:

2018 թ. սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ Ռոուհանիի հետ հանդիպումը կարող է հնարավոր լինել, եթե Թեհրանը փոխի իր քաղաքականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: