Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին


  
դիտումներ: 57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում է,

որտեղ այս պահին տեղի է ունենում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը:

«Մեզ համար կարևոր է, ոչ միայն այն, որ մենք գիտական հանրության կողմից ունենք հստակ առաջարկներ, կարևոր է նաև այն, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունը իրեն ներգրավված է զգում այն պրոցեսներին, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կատարվում են: Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած, պետք է գիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Սա իհարկե չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամնկնեն, բայց ես վստահ եմ, որ տեսակետների բախման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր ու գաղափարներ, որոնք կիրագործվեն: Ես մեծ հետաքրքրությամբ եմ եկել այսօր այս համաժողովին և անհամբեր սպասում եմ մեր համատեղ քննարկմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բացման իր խոսքում:

Գիտաժողովին ներկա են Կառավարության անդամներ, պատգամավորներ, ակադեմիայի ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթների ընթացքում բարձրաձայնում են տնտեսության առաջ ծառացած խնդիրները և առաջարկում հնարավոր լուծումներ:

Գիտաժողովին ներկա Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի ղեկավարին կամ ղեկավարությունից որևէ ներկայացուցչի հրավեր չի ուղարկվել՝ համաժողովին ներկա գտնվելու համար:

«Ես քիչ առաջ տեղեկացա, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորին հրավեր չի ուղարկվել: Բայց այստեղ բարձրացված հարցերի մեծ մասը հասցեագրված են հենց բուհին և նրա ղեկավարությանը: Սա կարևոր բացթողում է և կարծում եմ ապագայում կշտկվի»:

Գիտաժողովը այս պահին դեռ շարունակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: