Հայերեն   English   Русский  

Ավտովթար Սյունիքում. բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր


  
դիտումներ: 426

Shamshyan.com-ը հաղորդում է, որ

այսօր՝ մայիսի 21-ին, Սյունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի և ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինը պատկանել է Պաշտպանության նախարարությանը:

Ըստ սկզբնաղբյուր կայքի տեղեկությունների վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն է, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: