Հայերեն   English   Русский  

Հայազգի թագուհի. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Շերին ծննդյան տարեդարձի առթիվ


  
դիտումներ: 254

Ամերիկահայ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է աշխարհահռչակ երգչուհի Շերին ծննդյան օրվա կապակցությամբ: Գրում է Rusarminfo.ru-ն:

Քարդաշյան քույրերից ավագը թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրել է 73-ամյա Շերի լուսանկարը երիտասարդ տարիքում ` նրան « հայազգի թագուհի» անվանելով:

Քարդաշյանի հետևորդները սկսել են ակտիվորեն մեկնաբանել հեռուստաաստղի հրապարակումը` շնորհավորելով համաշխարհային շոու-բիզնեսի լեգենդին 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Շերը (իսկական անունը Շերիլին Սարգիսյան ԼաՊիեր Բոնո Ալմեն, ծնվել է 1946թ. մայիսի 20-ին ԱՄՆ-ի Էլ-Սենթրո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) ծագումով հայ ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր է։ Հաճախ նրան «Փոփի աստվածուհի» են անվանում: Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Շերը ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը խոստովանել էր, որ իր համար անթերի ոճի իսկական մարմնացում աշխարհահռչակ երգչուհի Շերն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: