Հայերեն   English   Русский  

​Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձավ Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից


  
դիտումներ: 101

ՀՀՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019»

միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին 5 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ:

«Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Հայ զինծառայողները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, արժանացել գերազանց մասնակցության հավաստագրերի:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: