Հայերեն   English   Русский  

Սպիտակ կարապ. Այշվարյա Ռայն իր շքեղ կերպարով գերել է Կաննի կինոփառատոնի հյուրերին. Լուսանկարներ


  
դիտումներ: 602

Հնդիկ դերասանուհու հերթական իր շքեղ կերպարով գերել է Կաննի կինոփառատոնի հյուրերին և համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Մոլորակի ամենագեղեցիկ կանացից մեկը համարվող Այշվարիա Ռայը առաջին անգամ Կաննի կինոփառատոնի շրջանակներում կարմիր գորգի վրա 2002թ.-ին է հայտնվել: Այդ ժամանակ կարմիր գորգի վրա Այշվարիա Ռայը ավանդական հնդական հագուստով` նարնջագույն մետաքսից սարիիով էր ներկայացել:

Շատերի կարծիքով` նման կերպ հնդիկ դերասանուհին ցանկացել էր հարգանքի տուրք մատուցել իր երկրի պատմությանն ու ժառանգությանը: Սակայն տարիների ընթացքում Ռայը կինոփառատոնի իսկական մուսա է դարձել և պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում նրա երկրպագուներն ու նորաձևության քննադատները անհամբերությամբ են սպասում, թե ինչ կերպարներով է նա ներկայանալու կարմիր գորգի վրա:

Տարիների ընթացքում Ռայը չի վախեցել ոճային կտրուկ փոփոխությունների դիմել և ամբողջովին հակադիր կերպարներով ներակայացել և այս տարին չէր կարող բացառություն կազմել:

Նախօրեին դերասանուհին ներկա է գտնվել Նիկոլյա Բեդոսի «Հիասքանչ դարաշրջան» ֆիլմի պրեմիերային: Կարմիր գորգի վրա Բոլիվուդի դերասանուհի և L’Oréal Paris կոսմետիկական ապրանքանիշի դեսպանորդ Այշվարիա Ռայը ներկայացել էր Ashi Studio նորաձևության տան սպիտակ գույնի շքեղ զգեստով: 45-ամյա դերասանուհին կերպարն ավարտել էր Avakian ոսկերչական տան շքեղ ականջօղերով, իսկ դիմահարդարման հարցում ավանդույթի համաձայն նախընտրել աչքերը վառ ընդգծելուն: Իսկ օրեր առաջ դերասանուհին կարմիր գորգի վրա հայտնվել էր ոսկեգույն զգեստով:

Այշվարյա Ռայ

Այշվարյա Ռայ

Այշվարյա Ռայ

Այշվարյա Ռայ

Այշվարյա Ռայ

Այշվարյա Ռայ

Այշվարյա Ռայ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: