Հայերեն   English   Русский  

Անկարայում FETÖ-ի հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել


  
դիտումներ: 241

Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի կազմում ընդգրկված 140 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ:

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության վարած հետաքննության շրջանակներում արձանագրվել է, որ նշված անձինք կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) հետ։

Մեղադրվողների մեջ են ցամաքային ուժերի հրամանատարությունից 50 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ, ռազմածովային ուժերի հրամանատարությունից 31 ենթասպա և ռազմածովային ուժերի հրամանատարությունից 11 իմամ և 48 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ։

Անկարայի անվտանգության վարչությունը դեռ շարունակում է ձերբակալությունների գործընթացը։

Հայտնի է, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել նաև 9 ուսուցչի վերաբերյալ։ Նրանցից 5-ն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել են Անկարայի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։

Ուսուցիչները մեղադրվում են «ByLock» բջջային հավելվածը օգտագործելու մեջ։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում պնդում են, որ այդ հավելվածը որպես հաղորդակցման միջոց է օգտագործվում ֆեթհուլլահականների շրջանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: