Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում զինամթերքի անօրինական վաճառքի մեղադրանքով հայազգի գործարար է կալանավորել


  
դիտումներ: 392

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիա) 58-ամյա քաղաքացի է կալանավորվել, որը զինամթերքի վաճառքով զբաղվող Dolarian Capital Inc (DCI) ընկերության ղեկավար Արա Դոլլարյանն է: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Դոլարյանը մեղադրվում է զենքի ապօրինի վաճառքի, փողերի լվացման և դավադրության մեջ: Նա մեղադրվում է Արևելյան Եվրոպայից և Հարավային Աֆրիկայից Նիգերիայի կառավարությանը միլիարդավոր դոլարների արժողությամբ պայթուցիկ նյութերի, հրթիռների և հրազենի մատակարարման և վաճառքի մեջ», - հաղորդում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը` հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվել է նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է DCI-ին միջազգային գործարքների համար լիցենզիաների տրամադրումը: 2014 թ. հունիսին Դոլարյանը, որը բնակվում է Բուլղարիայի մայրաքաղաքում, Նիգերիայի Societe D'Equipments Internationaux (SEI) ընկերության հետ 8.5 մլն ԱՄՆ դոլարի զենք վաճառելու մասին համաձայնագիր է կնքել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: