Հայերեն   English   Русский  

Իրանի ԱԳՆ-ն պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար


  
դիտումներ: 394

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը բարձրաձայնել է այն պայմանի մասին, որի դեպքում Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգթոնի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է վարում Իրանի դեմ: Այն պետք է դադարեցվի: Տնտեսական պատերազմը ուղղված է Իրանի ժողովրդի դեմ, և դրան ևս պետք է վերջ տալ: ԱՄՆ-ն իրավական, բարոյական կամ քաղաքական միջազգային հիմքեր չունի Իրանի հետ տնտեսական պատերազմի համար», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը CNN- ին տված հարցազրույցի շրջանակներում:

Ընդ որում` նա ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված չէ նման առճակատումով, սակայն պատրաստ է պաշտպանել իրեն:

Զարիֆը նաև պայման է առաջադրել, թե որ դեպքում իրանական կողմը կհամաձայնվի ամերիկացիների հետ բանակցությունների:

«Իրանը երբեք պարտադրանքով չի բանակցում: Չի կարելի սպառնալ իրանցուն և ակնկալել նրանից որևէ փոխազդեցություն: Դա պետք է հարգանքով անել, այլ ոչ թե սպառնալիքների միջոցով», - եզրափակել է արտգործնախարարը:

Ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «վտանգավոր խաղ» է խաղում` ընդլայնելով իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: