Հայերեն   English   Русский  

Պատմությունը ցավոք, կրկնվում է․․․ ու ցավոք, մենք պատմությունից դասեր քաղել չգիտենք.Վահե Լորենց


ֆբ գրառում


  
դիտումներ: 242

Թուրքերը հերթական մեծ զորավարժություններն են իրականացնում՝ հստակ սպառնալիքներ հնչեցնելով հայության հասցեին։ Իսկ մենք միայն ֆեյսբուքում հոխորտում ենք, ծաղրում նրանց։

Մենք ներքին խնդիրների լուծմամբ ենք տարված, վարչապետի կարգադրությամբ դատարանների առաջ թատրոն խաղալով ենք տարված։ (Հեսա տկարամիտ տխմարների մի խումբ կգրի, թե ես քոչարյանական կամ սերժական եմ․․․)։

Պատմությունը ցավոք, կրկնվում է․․․ ու ցավոք, մենք պատմությունից դասեր քաղել չգիտենք։
Այս իրավիճակն ինձ հիշեցնում է 1871 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմին նախորդած օրերը, երբ ռևանշիստական տրամադրություններով Պրուսիան զինվում էր, մարզվում էր, պատերազմի էր պատրաստվում, իսկ Ֆրանսիան խաղաղության կոչերով, մամուլում գերմանացուն ծաղրելով իր քեֆին ապրում էր։ Արդյունքը ողբերգական եղավ Ֆրանսիայի համար։

Այս իրավիճակն ինձ հիշեցնում է 1904-1905 թվականները, երբ մեր դրկից ադրբեջանցիները ռուսների դրդմամբ տենդագին նախապատրաստվում էին հայությանը ջարդելու, իսկ հայությունը․․․․ մեր մեջ միայն անհատներ կային, որ սթափ էին․․․

Այս իրավիճակն ինձ հիշեցնում է 1914 թվականը, երբ թուրքը բացեիբաց պատրաստվում էր եղեռն իրականացնել, հայտարարում ու նախազգուշացնում էր անգամ մեզ այդ մասին, իսկ մենք․․․ Պոլսի ու Թիֆլիսի կլուբներում քեֆ էինք քաշում․․․ թուրքին Փալաս, վրացուն՝ Տուտուց կոչելով։
Էդ փալասներն ու տուտուցները մեր հայրենիքի զգալի մասը խլեցիօն մեզնից, ու մենք նույն փուչ սնափառն ու փուչ հոխորտացող պոռոտախոսը մնացինք։

Հիմա էլ, ադրբեջանական զորավարժությունների լուսանկարների տակ մեկնաբանություններն եմ կարդում ու հիասթափվում․ մինչև ե՞րբ պիտի այդպես մեծամիտ ու պոռոտախոս լինենք․ Փոխանակ լուրջ կշռադատելու սպառնալիքը, միայն մեծ-մեծ բրթում ենք։

Չէ, մենք Ապրիլյան քառօրյա պատերազմից ո՛չ դաս քաղեցինք, ոչ էլ՝ հետևություններ արինք։
Դասերն ու հետևությունները թու՛րքն արեց, որ զինվում է, մարզվում է, որ մարտակոչ է հնչեցնում, ոչ թե խաղաղություն մուրում ինչպես որ մեզ մոտ ոմանք։
Քառօրյա պատերազմի դասերը չքաղեցինք։ Ու դասեր չքաղեցինք ազգովի՝ քաղաքացուց մինչև իշխանավոր։

Հ․Գ․ Գիտեմ, կլինեն մեկնաբանություններ, թե ԳՇ քնած չեն, մեր բանակը, ֆլան-ֆստան․․․
ԳՇ քնած եղել են ու դեռ երկար են քնելու․ մեր բանակին ծանոթ եմ ոչ թե կողքից, այլ՝ ներսից, ու դա ավելի է մեծացնում տագնապս։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: