Հայերեն   English   Русский  

Էդգար Ստեփանկայնը կմասնակցի «Գրան պրի» մրցաշարերի


  
դիտումներ: 152

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մայիսի 27-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանշային մրցաշարի:


Մայիսի 27-30-ը Ստեփանյանը կմասնակցի Տուլայի «Գրան պրիին», որտեղ ուժերը կչափի խմբակային վազք և օմնիում ձևերում:
Նույն մրցաձևերում հայ մարզիկը հանդես կգա նաև հունիսի 1-3-ը Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»:
Մրցումների շարքը կեզրափակվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեծանվորդը հունիսի 5-7-ը կմասնակցի խմբակային վազք և օմնիում մրցաձևերի մրցմանը:
Խմբակային վազքի միավորները վարկանիշ կապահովեն աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ օմնիում մրցաձևինը՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: