Հայերեն   English   Русский  

Բրազիլիայի եկեղեցիներից մեկում հրաձգության հետևանքով երեք մարդ է սպանվել


  
դիտումներ: 168

Globo հեռուստաալիքի փոխանցմամբ` Բրազիլիայի Պարակատու քաղաքի եկեղեցում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է սպանվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հրազենով զինված տղամարդը տաճարում կրակ է բացել, արդյունքում մահացել է երկու ծխական և մեկ այլ աշխատակից:

Ինչպես նշվել է, ոստիկանության տվյալներով` հրաձիգի թիրախը քահանան է եղել, որն ամուսնացած էր հարձակվողի նախկին ընկերուհու հետ: Սակայն քահանային հաջողվել է փախուստի դիմել:

Գերատեսչության տվյալներով` նախքան եկեղեցի գալը հրաձիգը դանակով հարձակվել է նախկին ընկերուհու վրա, որը մահացել է ստացած վնասվածքներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 11 մարդ զոհվել է Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բելեն քաղաքի բարերից մեկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: