Հայերեն   English   Русский  

Պենտագոնը` Իրանի հետ մարտնչելու պլանների մասին


  
դիտումներ: 111

Պենտագոնի ղեկավարի լիազորություններն իրականացնող Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ թեև Միացյալ Նահանգները մտադիր չէ պայքարել Իրանի դեմ, բայց պաշտպանելու է իր շահերը Մերձավոր Արևելքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Խոսքը պատերազմի մասին չէ: Մենք չենք պատրաստվում մարտնչել: Խոսքը Մերձավոր Արևելքում մեր շահերը պաշտպանելու և առաքելություններ իրականացնելու մասին է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Շանահանի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «վտանգավոր խաղ» է խաղում` Պարսից ծոցում իր ռազմական ներկայությունը ընդլայնելով:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: