Հայերեն   English   Русский  

Զելենսկին կարող է Ռուսաստանի հետ բանակցությունների հարցով հանրաքվե անցկացնել


  
դիտումներ: 541

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դիտարկում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Գրում է Russian..rt.com-ը:

Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը:

«Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հարցը... մենք դիտարկում ենք ազգային հանրաքվեի անցկացումը, որպեսզի քվեարկեն ոչ միայն պատգամավորներն ու ոչ միայն նախագահը: Որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը այդ որոշումը կայացնի», - հայտարարել է Բոգդանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հույս էին հայտնել, որ Ուկրաինայի նախագահը պատասխանատու կերպով կմոտենա երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև կվերադառնա Ռուսաստանի հետ դեսպանների փոխանակման գործին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: