Հայերեն   English   Русский  

​«Գաստրոնոմիկ կամուրջ» Լիտվայի և Հայաստանի միջև


  
դիտումներ: 89

Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի մայիսի 21-ին«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը «Երեմյան փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում հանդիպեց Լիտվայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Իզոլդա Բրիչկովսկուն և Եվրոպայի օրվաշրջանակում Հայաստանում հատուկ այցով գտնվող պատվիրակությանը։ Պատվիրակության անդամներն էին լիտվական Vila Komoda ռեստորանի և բուտիկ-հյուրանոցի սեփականատեր Էգիդիուս Վիչիուսը դստեր՝ Կարոլինա Վիչիուտե Մեյդեի հետ միասին: Հյուրերը«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, «Երեմյան փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրինության, դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում՝ գնահատելով հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներն ու բազմազանությունը, հանդես եկան Լիտվայի և Հայաստանի միջև «գաստրոնոմիկ կամուրջ» կառուցելու առաջարկով։

Լիտվացի հյուրերը շրջայց կատարեցին «Երեմյան փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում, ծանոթացան ուսումնական ծրագրերին, ուսումնառողների համար ստեղծված պայմաններին, քննարկեցինհետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները:

Vila Komoda ռեստորանի և բուտիկ հյուրանոցի սեփականատեր, ինչպես նաև Լիտվայի տարբեր քաղաքներում գտնվող ռեստորանների ցանցի համասեփականատեր Էգիդիուս Վիչիուսը նշեց, որ Vila Komoda -ն ընտանեկան բիզնես է, որը հիմնականում վարում են իր դուստրը՝ Կարոլինա Վիչիուտե Մեյդեն և նրա ամուսինը Մարտինաս Մեյդուսը, ով նաև ռեստորանի շեֆ-խոհարարն է։

Էգիդիուս Վիչիուսը նշեց, որ այսօր Լիտվայում շատ մեծ է պահանջարկը բարձրակարգ խոհարարների, որոնք կկարողանան ստեղծել ոչ միայն եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ, այլև կառաջարկեն նորարարական գաղափարներ։

Խոսելով Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի նպատակների և գործունեության մասին՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասաց. «Մերնպատակն է հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, որպես բրենդ ներկայացնել, և մենք ունենք դրա համար բոլոր նախադրյալները: Խոհարարական արվեստի ակադեմիայի շրջանավարտ-խոհարարներն են դառնալու մեր «գաստրոնոմիկ» դեսպանները հայկական խոհանոցը միջազգային շուկայում ներկայացնելու հարցում:

Նշենք, որ Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակումՀայաստանում Լիտվայի դեսպանատունը ԵՄ պատվիրակության աջակցությամբ նախաձեռնել է Լիտվայի Սննդամթերքի համտեսում, որը տեղի կունենա մայիսի 22-ին «Choice» սրճարանում։ Ճաշ-համտեսը հյուրերի համար պատրաստելու է Vila Komoda լիտվական ռեստորանից ժամանաց թիմը՝ շեֆ-խոհարար Մարտինաս Մեյդուսը, Մոնիկա Սկուչայտեն և Կարոլինա Վիչիուտեն Մեյդեն։

«ԵրեմյանՓրոջեքթս» Խոհարարականարվեստիևհյուրընկալությանակադեմիան (Տերյան 91) բացվել է 2019 թ․-ի ապրիլին։ Ակադեմիան՝մասնագիտականգերազանցությանկենտրոնէ, որի առաքելությունն է՝ ռեստորանային և հյուրընկալության ոլորտների տեղական և միջազգային աշխատաշուկայի համար բարձրորակ կադրերի պատրաստումն ու զարգացումը, տաղանդների բացահայտումը։ Խոհարարականարվեստիևհյուրընկալությանակադեմիայում անցկացվումենխոհարարությանևհյուրընկալությանհատուկ դասընթացներ ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար

Խոհարարական ակադեմիայի ուսումնական ծրագրերը հաստատված և վավերացված են Մեծ Բրիտանիայի Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից: Դասընթացների ավարտին մասնակիցներին կշնորհվեն City of Oxford քոլեջի և «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարականարվեստիևհյուրընկալությանակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: