Հայերեն   English   Русский  

Եթե մի վայրկյան պառակտվենք՝ կպարտվենք. Թևան Պողոսյան


  
դիտումներ: 103

Այսօր՝ մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների հետաքննությամբ՝ ասաց, որ գաղափարը ինքնին դրական է, եթե այն իրականություն դառնալուց հետո դասեր կքաղենք:

«Թող անեն: Բայց ամենակարևորն այն է, թե արդյոք կլինեն արդյունքներ և ինչ կլինի, երբ կլինեն արդյունքները: Պետք է ամեն սխալից դասեր քաղել, որպեսզի դրանք չկրկնվեն: Ապրիլյան պատերազմը իսկապես սառը ցնցուղ էր մեզ համար, և դրանից հետո շատ քայլեր ձեռնարկվել են»,-ասաց քաղաքագետը:

Չնայած մայիսը հայերի համար հաղթանակների ամիս է, բայց Պողոսյանը կարծում է, որ չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ փորձը ցույց է տվել, որ մայիսի 28-ի նախաշեմին Ադրբեջանը ավելի ագրեսիվ է դառնում:

«Պետք է զգոն լինենք ու ճիշտ քայլեր կատարենք, քանի որ մեր առաջ մի շարք մարտահրավերներ կան: Այս մեկ տարվա ընթացքում ունենալու ենք նոր զարգացումներ Արցախում՝ նախագահական ընտրությունների հետ կապված: Ու բացի այդ՝ այս տավա ընթացքում արդեն 3-րդ անգամ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է անցկացնում: Փորձը ցույց է տալիս, որ իրենց պետականության տարելիցը նշելու նախաշեմին ագրեսիվ պահվածք են դրսևորում: Մինչ մենք այստեղ հարցեր ենք լուծում, թշնամին չի նստում ու սպասում: Հետաքննության բոլոր արդյունքները պետք է ծառայեն միասնությանը, այլ ոչ թե պառակտմանը: Միայն միասնության մեջ է հաղթանակը, իսկ եթե մի վայրկյան պառակտվենք, պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ այն կտանի պարտության»,-նշեց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը նաև փաստում է, որ հանրությունը ամեն մի փոքր լուրից ալեկոծվում է, և յուրաքանչյուրը, որևէ հայտարարություն անելիս, պետք է փորձի ավելորդ հուզումների տեղիք չտալ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: