Հայերեն   English   Русский  

Ամերիկահայ զբասաշրջիկն այս անգամ Արցախում է


  
դիտումներ: 128

Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանն արդեն հերթական տարին մայիսյան մի քանի օրը պարտադիր հայրենիքին է նվիրում:

Նա ընտրում է հայկական երկու պետությունները կապող ճանապարհներից մեկը և ոտքով ճանապարհ ընկնում:

«Առաջին անգամ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով եմ եկել (60կմ), հետո` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով (125կմ)»,- նշում է Անջարգոլյանը, հավելելով, որ անցած անգամ փորձել է սեփական ռեկորդը գերազանցել: Նա 125 կիլոմետրին ավելացրել է Ստեփանակերտ-Շուշի քայլարշավը:

«Բարի գալուստ Արցախ» գրառումներով հագուստով կամ ցուցապաստառներով պապիկը զբոսաշրջիկներից շատերի ուշադրությունն է գրավել` մնալով նրանց արցախյան հիշողություններում:

Այն հարցին, թե քայլարշավն ինչ նպատակ ունի, Անջարգոլյանը պատասխանում է, որ իր գերնպատակն է աշխարհին ցույց տալ Արցախը: Նա նաև համացանցում Արցախին նվիրված հատուկ էջեր ունի, որոնք պարբերաբար թարմացնում է: Զբոսաշրջիկն այս տարի միայն քայլարշավով ու նկարվելով չի սահմանափակվել: Որոշել է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել Շահումյանի շրջանի դպրոցներից մեկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: