Հայերեն   English   Русский  

Գերագույն ռադայի խոսնակը Զելենսկուն սահմանադրության խախտման մեջ է մեղադրել


  
դիտումներ: 542

Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենկուն երկրի սահմանադրության կոպիտ խախտման մեջ է մեղադրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին գրառում նա կատարել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ցավալի և անհանգստացնող է, որ Ուկրաինայի սահմանադրության երաշխավորը իր գործունեությունը սկսում է սահմանադրության խախտումով: Դա վատ նշան է», - գրել է նա առանց որևէ հստակեցման:

Ավելի վաղ Պարուբին Զելենսկու երդմնակալության արարողությունը զվարճալի էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: